Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խրճիթից դուրս գալու հույս չկա (տեսանյութ)

Հասարակություն
c05e90c4c7ce81c61e2ea4f41913aa46

Գյումրու հին թաղամասերից մեկի` «Ձորի թաղի» խարխուլ տանը, կամ, որ այս դեպքում առավել տիպիկ կլինի անվանելը, խրճիթում, իր տատիկի հետ է բնակվում 17-ամյա Աննան:

Նա ընդամենը 7 տարեկան է եղել, երբ մահացել են ծնողները: Իրենց փոքրիկ տունը երկրաշարժի հետևանքով քանդվել է, և նրանք վաղուց բնակվում են արտերկիր գաղթած հարևանի փոքրիկ տանը: Այս ընտանիքը ևս հաշվառված չէ պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում: Ասենք, եթե անգամ հերթագրված էլ լինեին, միևնույն է` նրանց աղետի գոտում իրականացվող բնակբաշխման այս փուլում բնակարան չէին տրամադրելու, քանի որ երկրաշարժից անօթեւան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն, քաղաքային համայնքներում, այդ թվում Գյումրիում, սեփական տուն կորցրածներին չեն փոխհատուցում:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: