Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սենդի»-ն մթնեցրեց Ամերիկան

Հասարակություն
1485c8cadfc3caafcebbf74968c05c86

ԱՄՆ-ում եւ Կանադայում «Սենդի» փոթորկի զոհ են դարձել ԱՄՆ և Կանադայի 13 քաղաքացիներ։

Փոթորկի պատճառով ջրով ողողվել ու հոսանքազրկվել է Նյու Յորքի Մանհեթեն թաղամասը, ջրի տակ է անցել Նյու Յորքի մետրոն։ Մերիլենդ նահանգում տեղացած ձյունը հասնում է 70սմ։

ԱՄՆ-ում առանց էլեկտրաէներգիայի են մնացել ավելի քան 6 մլն. մարդ։

Ինչպես հաղորդում է New York Times-ը, Նյու- Յորքի համալսարանային հիվանդանոցից տարհանվել են 215 հիվանդներ, քանի որ հիվանդանոցը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Ըստ «Ամերիկայի ձայնի» ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հորդորել է փոթորկի ճանապարհին ընկած տարածքների բնակչությանը չանտեսել էվակուացման կարգադրությունները, քանի որ դրանք կատարումից կախված է մարդկանց կյանքը:

«Սենդի» անվանումը կրող փոթորիկը շարժվել է դեպի ԱՄՆ-ի ատլանտյան ափ, որտեղ այն կմիանա ձմեռային փոթորկային երկու այլ համակարգերի հետ: Նման համակցությունն այսպիսով կկազմի մեկ «գերփոթորիկ», որը կդառնա մեծ ուժգնության քամիների, անձնրևների, ջրհեղեղների և, որոշ վայրերում՝ ձյան պատճառը: