Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրիկը սեփական մուլտֆիլմ է ուզում ստեղծել (տեսանյութ)

Հասարակություն
08777c0d412c27aef63d70f6e132f3ea

Բազմաթիվ հայտնի մուլտֆիլմերի նկարիչ Իգոր Պատրիկն արդեն 40 տարի է ապրում մուլտերի աշխարհում։ «Ձախորդ փանոս», «Գտնված երազ», «Քաջ նազար», և այլ հայտնի ֆիլմերի մուլտիպլիկատորը՝ հենց ինքը Իգոր Պատրիկն է ։

Մուլտիպլիկատորն այսօր մտավախություն ունի՝ շուտով տիկինիկային մուլտֆիլմեր Հայաստանում կարող են ընդհանրապես չստեղծվել։ Պատճառը մասնագետների պակասը և ֆինանսական սուղ միջոցներն են ։

Իգոր Պատրիկի խոսքով` ամեն տարի պակասում են մուլտիպլիկացիայի բաժնում սովորողների թիվը. «Ամենաշատը եղել է 8 մարդ, գնալով քչացել է, հետո եղավ 6 , ապա՝ 4, հիմա` 5 հոգի»:

Որպես պատճառ նկարիչն առաջին հերթին նշում է մուլտիպլիկացիայով զբաղվելու դժվարությունները և դասընթացի համար հատկացված քիչ դասաժամերը. «Ժամեր ա պետք, որ երկար պարապեն, նրանք պետք է անընդհատ նկարեն, շարժեն»:

Մարինե Մելիքյանը սովորում է մուլտիպլիկացիայի բաժնում։ Իգոր Պատրիկի ուսանողուհուհին է։Մարիների համար անմացիայով զբաղվելը դեռ մանկության երազանք է։ Համոզված է՝ մուլտիպլիկացիայով կարող է զբաղվել միայն նա, ով նվիրված է իր գործին:

«Շատ սիրում եմ, երբ որ նկարում ես ու աշխատանքդ հետո տեսնում ես, հաճելի է այդ պահը: Կյանքից վերցրած երևույթները ես մուլտում եմ տեսնում»,-պատմեց Մարինե Մելիքյանը:

Եթե նույնիսկ նկարահանվում են անիմացիոն ֆիլմեր, դրանք չեն ցուցադրվում լայն լսարանի համար։

««Կինո Մոսկվայում» ասենք կազմակերպվում է ֆիլմի ցուցադրում, երբ ֆիլմը նոր է և մարդիկ հրավիրատոմսով հրավիրվում են, գալիս դիտում են ու դրանով ավարտվում է»,-ասաց Իգոր Պատրիկը:

Մուլտիպլիկատորն այսօր մեծ երազանք ունի` պատրաստել իր սեփական նկարչական մուլտֆիլմն՝ հայկական հեքիաթների հիման վրա. «Իրոք կուզեի փորձել ուժերս, ինձ թվում է այդքան վատ չէր լինի, կան անողներ, որոնք համեմատած ոչ պրոֆեսիոնալ են, կուզենայի նկարել, ցանկություն կա»: