A
A
Գնացքը հարվածել է «Օպելին»
Այսօր՝ ժամը 13-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արտենի գյուղի մոտակայքում, դեռևս չպարզված հանգամանքներում, բեռնատար գնացքը բախվել է «ՕՊԵԼ» մակնիշի մեքենայի:
Նախնական տվյալներով կա հինգ տուժած: Դեպքի վայր են մեկնել Թալինի ՀՓՋ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
«ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ժ. Եսայանը, Ն. Թադևոսյանը, Մ. Ավետիսյանը և Ջ. Եսայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ, իսկ Մ. Թորոսյանը՝ Թալին քաղաքի ԲԿ:
Այս մասին հայտնումէ ԱԻՆ-ը։