Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կընդունի՞ հրավերը (տեսանյութ)

Հասարակություն
d881c5414c3a46c0da85f95cbf9fa449

Ո՞ւր գնալ՝ Եվրոպա, թե՞ Ասիա։ Խորհրդային միության փլուզումից եւ անկախության հռչակումից ի վեր Հայաստանի հանրությունը պարբերաբար հայտնվում է այս երկընտրանքի առաջ։

Անցյալ տարվա հոկտեմբերին Ռուսասատանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները ստորագրեցին նոր ձեւաչափի Եվրասիական ինտեգրացիայի հռչակագիրը եւ հայտարարեցին, որ ցանկացողների համար նախագծի դռները բաց են։

Եվրոպայի ինտեգրացիայի ուղին բռնած Հայաստանի ղեկավարները, սակայն, չշտապեցին ընդունել այս հրավերը։ Բոլորովին վերջերս ռուսաստանյան իշխանամերձ վերլուծական շրջանակները բավական կոշտ ձեւով հասկացնել տվեցին, որ ռազմավարական դաշնակցի նախագծերին մատների արանքով չի կարելի նայել։

Մանրամասները տեսանյութում.