Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարն ավելի շատ կաթ է ակնկալում

Հասարակություն
bc783cdcb58dd570c9e45223a00527ee

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Նախարարին ուղեկցում էր «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանը : Ըստ նախարարության մամլո ծառայության՝ այցելության նպատակը «Համայնքների արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» ծրագրով մարզի Մեծ Մանթաշ, Ջրառատ և Սառնաղբյուր համայնքներում իրականացվող ջրարբիացման համակարգերի շինարարության ընթացքին ծանոթանալն էր:

Եթե Ջրառատ համայնքում 3300 հա արոտների ջրարբիացման աշխատանքներն արդեն ավարտված են , ապա Մեծ Մանթաշի 4900 հա արոտների ջրարբիացման համար նախատեսվող շինարարությունն իրականացվել է 90, 4200 հա արոտների համար նախատեսվող աշխատանքները Սառնաղբյուրում` 80 % -ով:

Նշված համայնքների ղեկավարները, արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների նախագահները և վարչության անդամները նախարարի հետ հանդիպման ժամանակ իրենց գոհունակությունն արտահայտեցին գյուղացիներին աջակցելու նման ծրագրերի իրականացման վերաբերյալ, հույս հայտնելով, որ դրանք շարունակական են լինելու:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը նույնպես կարևորեց ծրագրի իրականացման անհրաժեշտությունը` նշելով, որ արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագիրն այն կարևոր հարթակն է , որով հնարավորություն կլինի օժանդակել գյուղացու եկամուտների ավելացմանը.
«Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել կովերի միջին կաթնատվությունը, որն այսօր Սառնաղբյուրում ընդամենը 1200 , Ջրառատում 1300 , Մեծ Մանթաշում 1500 լիտր է»,- նշեց նախարարը: