Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկշտություն, ագահություն

Հասարակություն
ee4000b8c13d6120ba68e08bed97fbc0

«Անարդարությունը շարունակվում է մեր հանդեպ: Ճնշումները վաղուց են եղել ու շարունակվում են: Անկշտության, ագահության հանգամանք կա որոշ մարդկանց մեջ, որոնք ցանկանում են տիրանալ անշարժ գույքերին: Մեր պարագայում ունենք ներդրումներ անշարժ գույքերի շուկայում, աչք են դրել, ուզում են խլել»,- դժգոհեց «Նարեկացի» արվեստի կենտրոնի տնօրեն Նարեկ Հարթունյանը՝ անդրադառնալով իր ղեկավարած ընկերությունում ՊԵԿ-ի բացահայտած խախտումներին: Նա հրաժարվեց հստակ անուններ նշել, թե ովքեր են աչք դրել իր բիզնեսին:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը մեղադրում էր «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանին՝ խոշոր չափերով հարկերը, տուրքերը եւ պարտադիր այլ վճարումներից «չարամտորեն խուսափելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու» մեջ, որը կատարվել է խոշոր չափերով:
Մանրամասներն` այստեղ