Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան բախվել է գնացքին

Հասարակություն
916f8161da98be452a4f4ba1311cc96e

Այսօր, մոտավորապես ժամը 8:10, Էջմիածին-Մասիս ուղեմասում ավտոմեքենան բախվելէ № 7011 ուղևորատար գնացքին՝ Արաքս-Երևան երթուղով: Բարեբախտաբար, տուժողներ չկան:

Կրկին պատահարը տեղի է ունեցել վարորդի անպատասխանատվության պատճառով. արհամարհելով անվտանգության բոլոր կանոնները՝ վարորդը հատել է երկաթուղային գծերը՝ չհետևելով ճանապարհատրանսպորտային կանոններին, այդպիսով վտանգելով ոչ միայն իր կյանքն ու առողջությունը, այլև գնացքի ուղևորների անվտանգությունը: