Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուրս են բերել վարորդին

Հասարակություն
b4527ba404aa5a65c5d22737de01e92e

Հոկտեմբերի 31-ին, ժամը 07.44-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 23 ՏՍ 094 պ/հ և «Ֆոլքսվագեն» մակնիշի 23 ՍՏ 556 պ/հ ավտոմեքենաները, և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` պատահարի հետևանքով 2 տուժած տեղափոխվել են հիվանդանոց։ Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայում արգելափակված վարորդին:
Պատահարի հետևանքով տուժածներ` 1990 թ. ծնված Նարեկ Հովսեփյանը և նույն թվականին ծնված Վաչե Նազարյանը տեղափոխվել են Արարատ քաղաքի բժշկական կենտրոն, 1959 թ. ծնված Սուրեն Շահնազարյանը` Արտաշատի, իսկ 1990 թ. ծնված Նարեկ Գալստյանը` «Էրեբունի» բժշկական կենտրոններ:
Ըստ բժիշկների՝ Ն. Գալստյանի առողջական վիճակը ծանր է, իսկ մյուս տուժածներինը` բավարար։


Այրվել է անասնակեր

Հոկտեմբերի 31-ին, ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի թիվ 44 տան բակում անասնագոմ է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.20-ին, մարվել` 02.25-ին:
Այրվել են Ս. Աթոյանին պատկանող հացատան տանիքը՝ 20 քմ մակերեսով և անասնագոմին կից պահեստավորված 600 հակ անասնակեր:

Մեքենան բախվել է խողովակին

Հոկտեմբերի 31-ին, ժամը 22.41-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ «ՎԱԶ 2109» մանկիշի 65 ՏՍ 267 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և, բախվելով գազատար խողովակին, շրջվել։ Դրա հետևանքով գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ մեքենայի վարորդ, 1991 թ. ծնված Արթուր Զոհրաբյանը և ուղևոր` 1992 թ. ծնված Վահան Խաչատրյանը տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ Վ.Խաչատրյանը մահացել է:
Ըստ բժիշկների` Ա. Զոհրաբյանի առողջական վիճակը միջին ծանրության է:

Այրվել է բնակարան

Նոյեմբերի 1-ին, ժամը 07.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի 133 շենքի 9-րդ հարկում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ԱԻ արձագանքման խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.17-ին, մարվել` 09.02-ին:
Ա. Մանուկյանին պատկանող բնակարանում այրվել է 30 քմ մակերեսով սենյակը՝ գույքով, իսկ պատշգամբում՝ շինանյութեր: Զոհեր և տուժածներ չկան: