Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ են հեռացվել ուսանողները

Հասարակություն
f14af2205ac6dcb96cac9fcfc9a216af

1324 ուսանողներ հեռացվել են պետական բուհերից։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին ուսանողների պաշտպանության նախաձեռնության անդամներ Միքայել Նազարյանը և Վահագն Ալեքսանյանը՝ պնդելով, որ խախտվել են նրանց իրավունքները։

«Բոլոր 1324 ուսանողների հեռացման պատճառը 2012-ի հունվարին ուժի մեջ մտած հեռացման նոր կարգն է, ըստ որի, ուսանողին հնարավորություն է տրվում ոչ թե 3 անգամ հանձնել լուծարքային քննությունը, այլ՝ երկու»,-ասաց Միքայել Նազարյանը, որին եւս հեռացրել են Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից։

Ուսանողները պնդում են, որ նոր կարգի մասին իրենց նախապես տեղյակ չեն պահել. «Մեր համալսարանի չորրորդ կուրսի որոշ ուսանողներ տեղյակ են եղել նոր կարգին, բայց մնացած ուսանողները չեն իմացել և ես համոզված եմ, որ դա միտումնավոր է արվել»,- նշեց Միքայել Նազարյանը։


Նախաձեռնությունը կոչ արեց բոլոր այն ուսանողներին, ովքեր հեռացվել են բուհերից այս կարգով, միանալ իրենց և բողոքարկել հեռացման որոշումները.«Բողոքարկեմ ժամկետները դեռևս չեն անցել ԿԳՆ-ում բողոքարկելու համար մենք դեռևս 3 ամիս ժամանակ ունենք, իսկ դատարան բողոքարկելու համար՝ 6 ամսիս»։

Իսկ կրթության գիտության նախարարության լրատվական ծառայությունից «Ա1+»-ի թղթակցին ասացին, որ 1324 ուսաղողները հեռացվել են ոչ բավարար առաջադիմության պատճառով, իսկ նոր կարգը ուժի մեջ է մտել 2011 թվականից և դրան ծանոթանալու համար ուսանողները ունեցել են 1 տարի ժամանակ։