Բողոքի ակցիա Գյումրիում (տեսանյութ)
Առավոտյան բողոքի ալիք է բարձրացել Գյումրու Մուշ 2-2 թաղամասում:
Նախնական պայմանավորվածության համաձայն տարածքի «Գլենդել հիլզ» շինկազմակերպությանը պատկանող գրասենյակի մոտ հավաքվել են շինարարական աշխատանքներն իրականացրած և աշխատավարձ չստացած բանվորները՝ իրենց հասանելիք գումարները ստանալու համար: Երևանից, սակայն, որևէ ներկայացուցիչ մինչ օրվա ավարտ այդպես էլ չի ներկայացել:
Մանրամասները «Ցայգի» տեսանյութում:
Պարզաբանում
Շինարարների բողոքի ակցիայում առաջ քաշված խնդրի առնչությամբ մամլո հաղորդագրություն է տարածել Գլենդել Հիլզ շինկազմակերպությունը, որում ասված է. "Մուշ 2-ի կառուցապատման մասով որևէ մեկի նկատմամբ որևէ ֆինանսական պարտավորություն չունի: Կառուցապատող "Գլենդել Հիլզը" կառավարությունից ստացել է թաղամասի կառուցման համար պայմանագրի արժեքի ամբողջ գումարը: Առաջնային դիտարկելով շահառուների շահերը, ընկերությունը կապալառու շինարար կազմակերպության` "Բեյզիս Կոնստ"-ի հետ կնքված պայամանգրում նախատեսել է հիմնական աշխատանքների կատարում և "երաշխիքային սպասարկում" մասեր, և, ըստ այդմ կիրառել վճարման երկփուլ համակարգ` հիմնական և երաշխիքային:
Հիմնական աշխատանքների համար "Գլենդել Հիլզ" շինարարական կազմակերպությանը վճարել է գումարն ամբողջությամբ: Երաշխիքային սպասարկման համար նախատեսված գումարի հիմնական մասը վճարել է: Երաշխիքային սպասարկման համար նախատեսված գումարի մնացած մասը, պայմանագրի համաձայն, կվճարվի երաշխիքային ժամկետի ավարտին:
Հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչության պատասխանատուն նաև տեղեկացրել է, որ շինարարներն իրենց աշխատավարձը պետք է պահանջեն ոչ թե "Գլենդել Հիլզից", այլ հենց "Բեյզիս Կոնստից":