Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճապոնական ֆիլմերը կցուցադրվեն նաեւ Գյումրիում

Հասարակություն
2a87330711f4f7814cef10a746ddcdb6

Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում նոյեմբերի 5-ին եւ 6-ին կցուցադրվեն «Միշտ. Մայրամուտները երրորդ փողոցում», «Ձեն» եւ «Գազանանոց Ասախիյամա. Պինգվինները՝ երկնքում» ճապոնական ֆիլմերը:

Նոյեմբերի 2-6-ը Հայաստանում անցկացվում է ճապոնական ֆիլմերի փառատոն՝ «Թող թեւածի խաղաղությունն ամենուր» խորագրով:
Փառատոնը կազմակերպվել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը, ՀՀ արտաքին գործերի եւ մշակույթի նախարարությունները, «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ն
Ճապոնական ֆիլմերը կցուցադրվեն Երեւանում եւ Գյումրիում: