Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխվարչապետը մեկնում է ԱՄԷ եւ Իրաք

Պաշտոնական
aafd8133d12a2e73afac187bb14a9429

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նոյեմբերի 4-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:

Նոյեմբերի 6-ին փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ա. Գեւորգյանը Միացյալ Էմիրություններից կմեկնի Իրաք, որտեղ նոյեմբերի 7-ին տեղի կունենա միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը:

Այս մասին հայտնում է Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։