Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեանս Լևոն Արոնյանի հետ

Հասարակություն
9e27c55e75eef3c4385df6c8f15d20e1

Նոյեմբերի 6-ին, ժամը 12:00-ին կկայանա գրոսմայստերներ Լևոն Արոնյանի շախմատային սեանսը, որին կմասնակցեն լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հաշմանդամություն ունեցող մարդիկ:

Միջոցառումը, որը կիրականացվի «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրի ներքո, նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հասարակական կյանքին լիարժեք և հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին:

Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ:


Լևոն Արոնյանն արդեն 3-րդ անգամ է մասնակցում «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» ակցիային, այդպիսով միանալով հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարին.

«Նման միջոցառումներում ակտիվություն ցուցաբերելը շատ կարեւոր է, քանի որ սպորտսմենները քաղաքականությունից ու ամեն ինչից հեռու մարդիկ են, դրա համար մեր ներգրավվածությունն ավելի շատ է ժողովրդի կողմից ընդունվում: Մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որ մարդիկ մտածեն ամեն մի հարցի շուրջ, որ մեզ մոտեցնում է զարգացած գաղափարներին, մտածեն հաշմանդամների մասին: Ամբողջ աշխարհում` ազատություն ու հավասարություն»,- նախորդ մրցաշարին տված իր հարցազրույցում նշել է Արոնյանը:

Միջոցառումն իրականացվում է Դանիայի արտաքին գործերի նախարության ֆինանսական աջակցությամբ: