Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ մեղքով փլուզվեց կիսակառույցը

Հասարակություն
e362815e6a1a4a8183852b5320d2673d

«Անորակ շինանյութը չի կարող փլուզման պատճառ դառնալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող «Մեխշին» ընկերության տնօրեն Փիրուզա Աբաջյանը։


Խոսելով հոկտեմբերի 25-ին Խանջյան փողոցում վերջերս տեղի ունեցած կիսակառույցի փլուզման մասին՝տիկին Աբաջյանը նշեց. «Մենք կառուցապատում ենք համաձայն նախարարության կողմից ընտրված շինարարական նորմերի։ Շինարարական նորմերը խախտվել են ,դրա համար էլ տեղի է ունեցել փլուզում։ Հարցը միայն նրանում է, թե ում մեղքով է դա կատարվել՝ շինարարի,թե՞ տեխնիկական հսկիչի։ Դա արդեն պիտի պարզի համապատասխան մարմինը»։

Իսկ փլուզված նորակառույցում այս պահին աշխատանքներ են տարվում վթարի հետևանքները վերացնելու համար։

Այնտեղ աշխատանք իրականացնողներից մեկը «Ա1+»-ին հայտնեց.

«Շինարարություն այս պահին մտնում են տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ու աշխատողներ։ Գալիս են հիմնականում իրենց կազմակերպության տրամադրած շինանյութը տանելու համար։ Նորից կկառուցվի այս շենքը, թե ոչ ես՝ չեմ կարող ասել»։