Թռիչքները կարո՞ղ են դադարել (տեսանյութ)
«Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնը կարող է լուծարվել, եթե Արմավիան չվճարի իրենց պարտքերը:
Նման Հայտարարությամբ այսօր հանդես եկավ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Մանուկյանը։
« Փաստորեն Արմավիան սահմանեց նոր անբարոյականության ռեկորդ, որը գերազանցեց անցած տարվա իր ռեկորդը։ Անցած տարվա պարտքը կազմում էր մոտ 48 մլն դրամ իսկ այս տարի արդեն էր այս տարի անցնում է 93 միլիոնը», - ասաց «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Մանուկյանը։
Ավիաօդերևութաբանական կենտրոնի ժամանակավոր տնօրենը սպառնում է՝ եթե ավիաընկերությունը չմարի պարտքերը իրենք կդադարեցնեն իրենց գործունեությունը, քանի որ չեն կարողանում վճարումներ կատարել օդանավակայանին. «Իսկ դա նշանակում է, որ ոչ մի չվերթ չի լինելու, չեն լինի նաև արտասահմանյան չվերթները, եթե կապը կտրվի արտասահմանյան բանկերի հետ» ։
Իսկ «Արմավիա» ավիաընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան հավաստիացնում է ՝ իրենք չեն վճարել գումարները, քանի որ պայմանագիրը ստորագրելուց առաջ պահանջել էին վերանայել այն և վճարումները դարձնել ոչ թե ամեն թռիչքի, այլ օրվա համար. «Ես չեմ կարծում, որ օրվա մեջ եղանակն անընդհատ փոփոխվում է և պարտադիր ամեն թռիչքի համար պետք է գումար մուծվի։ Դա պետքական ստրուկտուրա չէ, քանի որ այն գումարը որ փոխանցում ենք իրենց մտնում է տոմսի գնի մեջ, որը անդրադառնում է մեր ուղևորի վրա» ։
Իսկ Պավել Մանուկյանի խոսքով թռիչքներից ստացած իրենց հասույթն այդքան էլ շատ չէ. « Յուրաքանչյուր թռիչքն արժի 33 հազար դրամ, չնայած «Արմավիային» մենք զեղչեր եք անում »։
Նանա Ավետիսովան հարցի շուրջ բոլորովին այլ տվյալներ ներկայացրեց .« Ամեն թռիչքի համար վճարում ենք 60 դոլար, որը քիչ փող չէ»։
Նա չժխտեց նաև այն տեսակետը, որ նման բողոքները կոնկրետ քայլեր են ուղված «Արմավիա» ավիաընկերության դեմ. «Ուրիշ երկրներում երբ ավիաընկերությունները Ճգաժամային գոտում են՝ և՛ ժողովուրդը, և՛ պետությունը օգնում են ։ Մեզ մոտ հակառակն է» ։