A
A
Կենդանին սատկել է սիբիրախտից
Իջեւան քաղաքից 7 կմ հեռավորությամբ գտնվող սարամասում հոկտեմբերի 30-ին անկված կովից վերցված փորձանմուշների լաբորատոր ստուգումների արդյունքներով հաստատվել է, որ կենդանին սատկել է սիբիրախտից: Նույն տարածքում անկված գոմեշի մսեղիքի լաբորատոր ստուգումների արդյունքները հայտնի կլինեն նոյեմբերի 7-ին:
Իջեւան քաղաքի ծայրամասում տեղադրվել է հսկիչ կետ, ուր անասնաբույժները՝ ոստիկանության հետ համատեղ վերահսկում են անասունների եւ դրանց մսեղիքի տեղաշարժը:
Մանրամասներն այստեղ