Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազների նկատմամբ՝ վարույթ

Հասարակություն
c5e35443ae9750ae559d53cff54af025

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Նորայր Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Մեկ այլ հրամանով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ:
ՀՀ գլխավոր դատախազի որոշումներով կարգապահական վարույթներ են հարուցվել Երեւան քաղաքի դատախազի, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի նկատմամբ:

Այս մասին հայտնում է Դատախազության մամլո ծառայությունը։