A
A
Ֆիլմի կեսից ստիպված դուրս են եկել
«Մոսկվա» կինոթատրոնի՝ ժամը 18.45-ի սեանսն ընդհատվել է՝ հիասթափեցնելով կինոդիտողներին։
Նրանց չի հաջողվել դիտել Ջեմս Բոնդի մասին «007 Սքայֆոլ» ֆիլմը՝ առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։
Տեսնելով, որ չեն կարողանում խնդիրը լուծել՝ կինոթատրոնի աշխատակիցներն առաջարկել են կամ սպասել, կամ տոմսարկղից վերցնել տոմսի համար վճարված գումարները։ Տոմսի արժեքը 2000 դրամ էր։ Մեծ մասը ետ է վերցրել գումարները։
«Ընդամենը մի կինոթատրոն է մնացել,այնտեղ էլ նորմալ ֆիլմ չես կարող դիտել»,- զայրացած ասաց այցելուներից մեկը։