Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարոզում է Facebook-ով

Հասարակություն
88a0df947784103d2dfe7d346314b33c

Քարոզչական առաքելությամբ Եվրոպայից Հայաստան է ժամանել տեր Արմեն քահանա Մելքոնյանը եւ մասնակցել մի շարք հոգեւոր միջոցառումների ու դասախոսություններ կարդացել: Տեր Արմենը, որ Գերմանիայում եւ Հոլանդիայում հոգեւոր հովիվ է, ու Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի հեռավոր քաղաքներում գտնվող հայկական համախմբումների քարոզիչ, ասաց, որ համացանցի բոլոր հնարավորություններն օգտագործում է հոգեւոր քարոզչության նպատակներով: Մասնավորապես facebook-ում նրա քարոզների էջը 5000-ից ավելի like ունի, ինչ վերաբերում է www.fatherarmen.com կայքին, հոգեւոր նյութերը հավատացյալներին հասնում են հայերեն, քրդերեն եւ արաբերեն:

Հոգեւորականը համոզված է, որ լեզուն չպետք է խոչընդոտ լինի քրիստոնյա հայի համար՝ հոգեւոր պահանջմունքները բավարարելու ճանապարհին, իսկ Սիրիայի եւ Իրաքի ոչ բոլոր հայերն են հայախոս: Համացանցում տեր Արմենը տեղադրում է ոչ միայն տեքստ, այլեւ վիդեոներ եւ լուսանկարներ, պատասխանում հավատացյալների նամակներին, անգամ հեռախոսով զրուցում նրանց հետ:
Քահանան վստահեցրեց, որ իրեն գրում են ոչ միայն Եվրոպայից, այլեւ Հայաստանից: Օրինակ՝ մի հուսահատված հայաստանցի երիտասարդի ինքը կարողացել է հետ պահել ինքնասպան լինելու մտքից. Հայաստան գալուն պես առաջինը այդ տղային է հանդիպել:

Մանրամասներն` այստեղ