Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցահանդես ՀՀ դեսպանատանը

Պաշտոնական
a99cec3c4bed9b451474bd3506a066a8

Հունաստանում Հայաստանի դեսպանության շենքում բացվել է սփյուռքահայ նկարիչ Պետրոս Ասլանյանի նկարների ցուցահանդեսը։
Հանդիսությանը ներկա էին Հունաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչներ, գործարարներ, ինչպես նաեւ հունահայ համայնքի ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Մինաս Մարտիկյանը եւ արվեստաբան, թարգմանիչ Հակոբ Ջելալյանը:

Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նկարչի 40 աշխատանք, տեւելու է մինչեւ նոյեմբերի 18-ը: Այդ ընթացքում ինչպես արվեստի գիտակները, այնպես էլ հույն եւ հունահայ հասարակայնության լայն շրջանակներ հնարավորություն կունենան ծանոթանալ Պետրոս Ասլանյանի ստեղծագործություններին: