Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերթական ռուսականը Հայաստանում

Պաշտոնական
ef15e01950aa6a07ee0c923a8f5d5303

Հայաստանում կստեղծվի Ռուսաստանի պետական ռեզերվների գործակալություն, այսինքն Հայաստանի և Ռուսաստանի համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք:

Այս մասին ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանիը՝ ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում։

«Սա շատ կարևոր նշանակություն կունենա Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից: Նաև համաձայնության եկանք Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր ստորագրելու շուրջ: Վերջին պայմանագրի ստորագրումից անցել է շուրջ 20 տարի և այդ պայմանագիրը թարմացման կարիք ունի: Այն հնարավորություն կտա երկու երկրների ձեռնարկությունների միջև համագործակցությունը զարգացնել ուղիղ ճանապարհով, առանց բյուրոկրատական ընթացակարգերի»,- շարունակել է Արթուր Բաղդասարյանը։