A
A
Սարգսյանը ֆուտբոլ է նայել
Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզասրահում դիտել է ՀՀԿ 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով անցկացված մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի խաղերը
Խաղի ավարտին Հանրապետության ղեկավարը շնորհավորել և ՀՀԿ պատվոգրեր ու մեդալներ է հանձնել առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերին: Առաջնության հաղթող թիմը պարգևատրվել է նաև գլխավոր մրցանակով՝ առաջնության հաղթողի գավաթով:
Հատուկ մրցանակներ են շնորհվել առաջնության ռմբարկուին, լավագույն դարպասապահին, ակտիվ մասնակցության համար ամենատարեց խաղացողին և լավագույն մրցավարին:
Այս մասին հայտնում է Սարգսյանի մամլո ծառայությունը։