Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԻՐԱԿՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

Մարզեր

Ընթացիկ տարվա հինգ ամիսների ընթացքում Շիրակի մարզում արձանագրվել է աղիքային ինֆեկցիոն հիվանդության 186 դեպք: Արձանագրված դեպից 23-ը կրել են վիրուսային հեպատիտ բնույթ։

Ըստ հիգիենիկ հակահամաճարակային կենտրոնի տնօրեն Կարինե Թաիրյանի, հիվանդության տարածումն հիմնականում կապված է ջրամատակարարման համկարգում առկա թերությունների, ինչպես նաեւ աղբահանության խնդիրները ժամանակին չլուծելու հետ։

71-ի պատճառ հանդիսացել է խմելու ջուրը։ Ջրի նմուշների մանրէաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում ընդունված նորմատիվային չափանիշներին։

Նմանատիպ խնդիր կա նաեւ սննդամթերքի արտադրության, վաճառքի, մանկական եւ նախադպրոցական հիմնարկների սպասարկման ոլորտներում։

Այս ամենը կարող է սուր աղիքային հիվանդությունների բռնկման եւ տարածման պատճառ դառնալ։ Որպես այդպիսին, տիկին Թաիրյանը նշեց այս տարվա փետրվարին Նորավան թաղամասում բռնկված դիզինտերիան։ Վարակի տարածման աղբյուր կարող են հանդիսանալ նաեւ դեկորատիվ ջրավազանները։

Ամռան ամիսներին ինֆեկցիոն հիվանդությունների, հատկապես խոլերայի տարածման պատճառ կարող է դառնալ ժամանակին աղբահանության չիրականացումը։ Տիկին Թաիրյանի խոսքերով, սա մասնավորապես վերաբերում է գյուղական համայնքներին։

Գյուղերում առանձնացված աղբանոցներ չկան, եւ լուրջ խնդիր է աղբի հավաքման եւ հետագա մշակման հարցը։ 2004-ին գրանցվել է հատուկ վտանգավոր ինֆեկցիայի 1 դեպք՝ մաշկային սիբիրախտի ձեւով, ինչն ապրիլի 18-ին Այգաբաց գյուղում գրանցված անասունների անկման հետեւանք է եղել։