Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

Նոյեմբերի 12-ին, ժամը 23.00-ին, Բաբայան փողոցի թիվ 22 հասցեի դիմաց «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրին կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենային, ապա` կանաչապատ գոտու ծառին:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

ՃՏ պատահար Վաղարշապատ քաղաքում

Նոյեմբերի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վաղարշապատի Խորենացու փողոցի թիվ 26 շենքի մոտ «BMW-528» մակնիշի ավտոմեքենա է բախվել իր ուղեմասի աջակողմյան հատվածում կայանված «ՎԱԶ-21011»-ին, այնուհետև` ծառի:
Վթարի հետևանքով BMW-528»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հետախուզվող` Հարթավան գյուղից

Երեկ, ժամը 20.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Արագածոտնի մարզի Հարթավան գյուղից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Եփրեմ Ե.-ն, որը ս/թ հոկտեմբերի 22-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: