Բողոքի համատեղ ցույց՝ նախագահականի դիմաց
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների պաշտպանությամբ հանդես եկող բողոքի ցույցի մասնակիցները Վերաքննիչ դատարանի մոտից երթով ուղեւորվում են դեպի Բաղրամյան փողոց՝ նախագահական նստավայրի դիմաց շարունակելու ցույցը։ «Ա1+»-ի թղթակիցը հայտնում է, որ ակնկալվում է, որ ցույցի մասնակիցները կմիանան նստավայրի մոտ ժամը 13։00-ին նախատեսված՝ բանակում հրազենային վնասվածքից մահացած սպա Արտակ Նազարյանի գործով արդար դատավարություն պահանջով տեղի ունենալիք ցույցի մասնակիցներին։
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արտակ Կարապետյանը եւ Սարգիս Գեւորգյանը 2011-ի օգոստոսի 9-ին Երեւանում ոստիկանների հետ վիճաբանության պատճառով դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկմա։
Հայաստանի հյուսիս-արեւելյան զորամասերից մեկում ծառայող սպա Արտակ Նազարյանը սպանվել է 2010-ի հուլիսի 27-ին։ Պաշտանական վարկածով նա ինքնասպան է եղել։ Տուժող կողմը պնդում է, որ Նազարյանին սպանել են։