Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայհիդրոէներգանախագծի» աշխատողները դժգոհ են օմբուդսմենից

Հասարակություն
8707d12354ac96f1bc7232eee1dbe530

«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ աշխատավորական կոլեկտիվի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ս.թ. ապրիլ ամսին 80-ամյա կոլեկտիվը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին, խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները, Հմայակ Հովհաննիսյանի կողմից ընկերության կոլեկտիվի անդամներին վիրավորանք հասցնելու փաստով: Սակայն մինչ օրս Մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանի ոչ հետևողական մոտեցման արդյունքում պատասխան չի ստացվել:

Մենք զարմացած ու զայրացած ենք այն փաստի առիթով, որ չի արձագանքվել մի ամբողջ կոլեկտիվի դիմումին, այն դեպքում, երբ պաշտպանը այդպես արագությամբ արձագանքել է մասնավոր անձ Հմայակ Հովհաննիսյանի «ոտնահարված» իրավունքին:

Հանրությանը տեղեկացնում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանը կարող էր տեղեկանալ ընկերության զբաղեցրած տարածքի մի մասի Հմայակ Հովհաննիսյանի կողմից մասնավորեցման գործընթացի օրինականության մասին:

Արդյոք փոքր կենտրոնում կարելի էր 1քառ.մետր տարածքը վաճառել 50ԱՄՆ դոլարով, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում կոլեկտիվը նույնպես դիմել էր մասնավորեցնելու իր կողմից զբաղեցրած տարածքը:

Վերջապես 2012թ. կարողացանք մասնավորեցնել մեր կողմից զբաղեցրած տարածքը, որից հետո անմիջապես շենքի մյուս սեփականատերերին փոխանցվեց ընդհանուր օգտագործման տարածների վերաբերյալ պայմանագիր, որին Հմայակ Հովհաննիսյանը դեռևս չի արձագանքել:

Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու առաջարկով պետք է հանդես գար, առանց խնդրի էության մեջ խորանալու, այլ իր գործունեությանը համապատասխան պաշտպաներ 1961թ. սեփական միջոցներով կառուցած շենքի իրական տերերի ոտնահարված իրավունքները»: