Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական ընտանիքներն՝ առանց վատ պանրի

Պաշտոնական
d2243a028040f2ba637374721da155c1

Կառավարության հերթական նիստի հիմնական օրակարգին անցնելուց առաջելը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է սննդի անվտանգության խնդիրներին։

«Մեզ դիմել են նաև պանրագործներ, որոնք այսօր ապահովում են ստանդարտներին համապատասխան պանրի արտադրությունը, և իրենց դժգոհությունն են հայտնում այն պանրագործներից, որոնք փորձում են խուսափել պատասխանատվությունից»,- ըստ կառավարության մամուլի ծառայության, ասել է վարչապետը։ Նրա խոսքով կառավարության նպատակն է, որ քաղաքացիների սեղաններին վտանգավոր սննդամթերք չլինի։

«Մենք խստացրել ենք վերահսկողությունը. նահանջ այս դաշտում չի լինելու` ոչ մի պատճառաբանությամբ։ Մենք թույլ չենք տալու, որպեսզի առողջության համար վտանգավոր պանիր հայտնվի հայկական ընտանիքների սեղաններին։ Սա մեզ համար անթույլատրելի է, և որևիցե ճնշում այդ առումով մեզ վրա չի ազդելու։ Հակառակը` մենք խստացնելու ենք հսկողությունը սննդի անվտանգության նկատմամբ։ Եվ իմ գործընկերներին խնդրում եմ այսօր հանդիպել ԶԼՄ-ների հետ և մանրակրկիտ պարզաբանումներ տալ, մանավանդ այն տեղեկությունների առումով, որոնք փորձում են խեղաթյուրել իրավիճակը։ Մենք էլ չենք նահանջելու, խստացնելու ենք վերահսկողությունը», ասել է Տիգրան Սարգսյանը։

 

Նիստում իրենց ղեկավարած նախարարությունների հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի վերաբերյալ հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը (հարց N20) և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը (հարց N21)։