Հովիկ Աբրահամայանը Լատվիա կմեկնի
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 15-ին ընդունեց Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսին:
«Մենք Հայաստանում քաջ գիրտակցում ենք անկախության, ժողովրդավարության արժեքը, մեզ համար ժողովրդավարությանն այլընտրանք չկա»,-նշեց ԱԺ փոխնախագահը:
Նա հավաստիացրեց, որ Հայաստանը հաստատակամորեն ընտրել է եվրաինտեգրման ճանապարհը, կարեւորում է Արեւելյան գործընկերության քաղաքականությունը, եւ որքան խորացնում ենք ժաղովրդավարությունը, այնքան մեծանում է համագործակցության աստիճանը: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը Հայաստանի համար կարեւորեց եվրաինտեգրման լատվիական փորձը նշելով, որ ակնկալվում է սերտ համագործակցություն:
Երկկողմ հարաբերություների հետագա ամրապնդման գործում ԱԺ փոխնախագահը կարեւորեց միջխորհրդարանական կապերի աշխուժացումը: Նշելով, որ գալիք տարի ծրագրված է ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցը Լատվիա, պարոն Շարմազանովը, որպես Հայաստան-Լատվիա միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, ընդգծեց նաեւ համագործակցության ծավալման անհրաժեշտությունը բոլոր մակարդակներով: Նա կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը, նշելով, որ այդ ձեւաչափում կարելի է ընդգրկել հարցերի լայն շրջանակ:
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության հարցերին, Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը:
«Մեր որդեգրած սկզբունքները համընկնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումներին: Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կագավորմանը՝ հայտնի երեք սկզբունքների հիման վրա, այլ Ճանապահ չկա»,-ասաց ԱԺ փոխնախագահը, ի հակադրություն՝ ընդգծելով ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ կեցվածքը: Վերջինս, ըստ նրա, անընդունելի է ոչ միայն Հայաստանի, այլեւ եվրոպական ու համամարդկային արժեքներին հավատարիմ մյուս երկրների համար:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Լատվիայի արտգործնախարարը նշեց, որ իր երկիրը եւս հանգուցալուծումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով եւ հայտնի երեք սկզբունքների պահպանմանբ: Նա կարեւորեց բանակցային գործընթացի շարունակականությունը, որին պետք է նպաստի նաեւ եվրոպական հանրությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: