Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրեբունու խնդիրը քննարկել են Ֆլորենցիայում

Պաշտոնական
21e5b2fc57f7ccee1d5ad88381b72eee

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի գլխավորությամբ , նոյեմբերի 7-11-ը պաշտոնական այցով եղել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, ուր մասնակցել է «Ֆլորենցիայի մշակույթը ժառանգության ու արժեքների վերականգնում» խորագիրը կրող ցուցահանդեսին։

Ցուցահանդեսի շրջանակում ունեցած իր ելույթում քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ներկայացրել է Երևանի Շենգավիթ, Էրեբուն, Կարմիր բլուր հնավայրերի պահպանման ու նրանց հանրահռչակման խնդիրները: Ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են հնարավոր ներդրումների և հուշարձանները մշակութային ժառանգության համաշխարհային ցանկերում ներառելուն առնչվող հարցեր:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Սպինելի ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Ելենա Ամոդեյի հետ, ինչպես նաև այցելել է Terre Levante Fiorentino տուրիզմի և տարածաշրջանի զարգացման գործակալություն։

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է կլոր-սեղանի, ուր քննարկվել են համագործակցության նախագծեր ու Երևանում Սպինելի ինստիտուտի մասնաճյուղ բացելու հեռանկարը: «Պալացո Սպինելի» վերականգնման ակադեմիայում պատվիրակութանը ներկայացվել են ինստիտուտի իրականացրած եկեղեցիների պահպանման և վերականգման, մշակութային արժեքների պահպանման փորձն ու այդ ուղղությամբ իտալական դպրոցի ավանդույթները։

Այցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպել է նաև Տոսկանա նահանգի Բանյո ա Ռիպոլիի քաղաքապետ Լուչիանո Բարտոլինիի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև տուրիզմի և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված էին հայաստանյան շուկայով:

Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Բանյո ա Ռիպոլի քաղաքապետին հրավիրել է Երևան:

Այս մասին Տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչությունը։