Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

18 ոչխար վթարի են ենթարկվել (տեսանյութ)

Հասարակություն
ec5fac1dd36af96b962aa744b7582580

Նոյեմբերի 15-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 68-րդ կմ-ին` Շիրակավան գյուղի մոտ, բախվել է «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել ճանապարհի երթևեկելի մասով քայլող հովվին և հարվածել ոչխարի հոտին:

Վթարի հետևանքով սատկել է 18 ոչխար, իսկ հովիվը ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանությունը։