Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսանողության միջազգային օրն է

Հասարակություն
f14af2205ac6dcb96cac9fcfc9a216af

Նոյեմբերի 17-ն Ուսանողության միջազգային օրն է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է հանրապետության բոլոր ուսանողներին տոնի առթիվ։

Ուսանողությունն ու երիտասարդությունը նորանկախ Հայաստանի պետականության կայացման ոչ միայն մասնակիցն են, այլև կրողը։ Անհերքելի է նրանց դերը երկրում ընթացող գործընթացներում։ Այսօր առավել քան երբևէ ուսանողների համար որակյալ կրթություն ստանալու, առաջընթացի ավելի լավ պայմաններ են։

Ուսանողության շրջանում իրականացվող կրթական բազմաթիվ ծրագրերը հնարավորություն են տալիս զարգացնել մասնագիտական հմտություններն ու կարողությունները, ուսումը շարունակել և կատարելագործել ամենահեղինակավոր կրթօջախներում։