Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

TeleTRADE-ը անվճար դասընթացներ կմատուցի

Հասարակություն
7ea5cd65cd7edcbfa0bcc806a2a9851a

TeleTRADE ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը շաբաթական վերլուծություն կթողարկի համաշխարհային ֆինանսական շուկաների վերաբերյալ՝ նպատակ ունենալով ավելի տեղեկացված դարձնելու հասարակությանը համաշխարհային ֆինանսական գործիքներին։

«Ա1+»-ին այս մասին հայտնեց «TeleTRADE -Հայաստան» ընկերության գլխավոր վերլուծաբան Թադեւոս Հովսեփյանը։

«Կազմակերպում ենք անվճար դասընթացներ, թե ինչպես են աշխատում հիմնականում գլոբալ ֆինանսական շուկաները։ Թե ինչ գործիքներ կան՝ ֆյուչըրսներ եւ օպցիոններ, ինչ կազմակերպություններ, ինչ ընկերություններ են աշխատում շուկայում, ինչ ծավալի առեւտուր է կատարում օրեկան։

Արժութային պատերազմները եւ դրանց հետեւանքները՝ ինչ ազդեցություն ունեն դրանք թե ասիական, թե եվրոպական կամ համաշխարհային տնտեսության վրա։
Ինչպես կարելի է ավելի գրագետ վերլուծել ֆինանսական շուկաները՝ ավելի մոտիկից ծանոթանալով գլոբալ ֆինանսական գործընթացներին», - ասաց պարոն Հովսեփյանը։

Նա նշեց, որ ընկերությունը փորձեր է կատարում նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական վերլուծությունները կապել Հայաստանի տնտեսության վրա հնարավոր ազդեցությունների հետ։