Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամոթ է, ամոթ, ամոթ» (տեսանյութ)

Հասարակություն
caa79dd11900ab83c4fb8b79e0b21ad0

Երևանի Աջափնյակ համայքում գտնվող նախկին մանկական այգու մասին հուշում է միայն խամրած ցուցանակը։ Այսօր նախկին այգու ժանգոտած նստարանների վրա օրն են անցկացնում տարածքում ապրող թոշակառուները։

Թոշակառու Ռազմիկ Աբրահամյանը ասում է. որ տարածքը սեփականաշնորհված է և արդեն մի քանի տարի իրենք պայքարում են ,որ այգին նորից վերագտնի իր հին տեսքը։

Իրենց այգին բարեկարգելու դիմումով թոշակառուները բազմաթիվ նամակ -խնդրագրեր են ուղարկել պատկան մարմիններին, բայց մեկ անգամ են պատասխան ստացել Երեւանի քաղաքապետարանից։

Բորիկ Բարխուդարյանը պատմեց այդ պատասխանի բովանդակության մասին.« Գրել են մանկական այգին վաճառված է, ամոթ ա ամոթ,ամոթ, էս պետություն չի»։

Տարածքի բնակիչները, հատկապես թոշակառուևները վստահ են, որ իրենց գոյության մասին անպայման հիշելու են առաջիկա ընտրություններից առաջ եւ հիշեցնում են, որ իրենց հուզող թիվ մեկը խնդիրը ավանդների վերադարձն է։

Այս առումով 76 ամյա նախկին զինվորական, գնդապետ՝ Հրանտ Ստեփանյանը ասաց.« Ասել են՝ մենք կամաց-կամաց կվերադարձնենք,սկսած 2015 թվից , 2015 թվին ես էլ չեմ լինի էս մարդն էլ , էտ ինչ խայտառակություն է»։