A
A
Դեսպանի խոհարարն է ղեկին եղել
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 7:00-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Սունդուկյան թատրոնի դիմաց, «Նիսան» մակնիշի 03 Т 011 AM համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Վրաերթի ենթարկվածը մեծահասակ կին է եղել, որին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն՝ ծայրահեղ ծանր վիճակում: Վարորդը՝ 30 ամյա Նիկոլայ Նատալինը, փախուստի չի դիմել: Վերջինս ՀՀ ում ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոի խոհարարն է:
Հետիոտնը փողոցն անցնելուց է եղել անթույլատրելի հատվածով։
Մանրամասներն այստեղ