Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքե՞ր են թրաֆիկինգի ենթարկվում

Հասարակություն
e91700c5d5b28f334dd1f93dc456c943

Հայաստանում դեռևս 11 դեպք է բացահայտվել կապված մանկական թրաֆիկինգի հետ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց People in need կազմակերպության ներկայացուցիչ Տաթևիկ Բեժանյանը:

Նա համոզված է, որ դեպքերը իրականում շատ են ,սակայն բացահայտված չեն: Այս հանցագործության համար ՀՀ օրենքով դատապարտում են 7-ից 12 տարի:

Այժմ Հայաստանում կա ավարտված դատական գործ, որի մեղադրյալը լինելով հատուկ դպրոցի ուսմասվար՝ թրաֆիկինգի է ենթարկել դպրոցում սովորող երեխաներին նրանց մղելով մուրացկանության:

Նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

Հոգեբան Մարիամ Մեհրաբյանը կարևորեց հասարակության իրազեկման խնդիրը։
Նա նշեց որ բուհերում հանդիպել է ուսանողների,որոնք չեն իմացել թե ինչ բան է թրաֆիկինգը:

Բանախոսները նշեցին,որ Հայաստանում թրաֆիկինգի են ենթարկվել բացառապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: