A
A
Կոբզոնը կերգի Երեւանում
Նոյեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Իոսիֆ Կոբզոնի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի երևանյան համերգը: Համերգը իրականացվում է «Սոզվեզդիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգից ստացված հասույթը կուղղվի Գյումրու երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերմանը:
Այս մասին հայտնում է Մշակույթի նախարարությունը։