Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մատաղիսի գործով դատը՝ վաղը

Հասարակություն
5d4e53e7329f95005172e77413a3d914

2012 թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործի քննությունը:

Նախորդ դատական նիստի ընթացքում մեղադրողները պետք է ներկայացնեին իրենց ճառերը: Սակայն նիստին ներկայացել էին երեք մեղադրողներից մեկը, տուժողներից մեկի իրավահաջորդը, ամբաստանյալները և նրանց շահերի պաշտպանը:

Դատին ներկայացած մեղադրողը դատարանում հայտնել էր, որ մյուս երկու մեղադրողներից մեկը գտնվում է բուժման մեջ, իսկ մյուսը՝ արձակուրդում: Մեղադրողների՝ արձակուրդի մեջ գտնվելու և հիվանդության վերաբերյալ ապացույցներ, սակայն, դատարան չէին ներկայացվել:
Նշենք, որ մեղադրողների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվել է արդեն երեք անգամ:

Հիշեցնենք, որ Մատաղիսի գործով մեղադրանք է առաջադրված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։