Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրով ստեղծված տիկնիկները Երեւանին պետք չե՞ն (տեսանյութ)

Հասարակություն
e58c7bcf0b7ad0f223ef633745c46776

Գրեթե 6 տասնամյակ մեկ հելյունով զարմանահրաշ կերպարների իր ինքնատիպ աշխարհն է ստեղծել ժողովրդական վարպետ Մանիկ Աթաջանյանը:

Նրա 56 տարվա կյանքի ընկերն ու գործընկերը Գրիշա Մկրտչյանը կնոջը հիշելիս լցվում է հպարտությամբ։

Սայաթ Նովա, Ալեքսանդր Պուշկին, Գ. Նժդեհ, Վազգեն Սարգսյան՝ այս կերպարները կերտելիս երկար ժամանակ է հարկավոր եղել տիկին Մանիկին:

Ամուսինները միասին ծնունդ են տվել բազմաթիվ երգերի, երկուսն էլ տիրապետում են ժողովրդական մի քանի գործիքի: Համերգներով հանդես են եկել մի շարք մարզերում: Սակայն արդեն 4 տարի է,որ տիկին Մանիկը հեռացել է կյանքից՝ Գրիշա Մկրտչյանին թողնելով իր ստեղծած աշխարհը։

Գրիշա Մկրտչյանը մեծ խնամքով է պահում կնոջ կողմից ստեղծված դեկորատիվ արվեստի նմուշները, սակայն նա արդեն 81 տարեկան է և նրան անհանգստացնում է թանգարանի ապագան. «Թանգարանը մեծ սիրով կնվիրեմ Երևան քաղաքին,որպիսի ինձանից հետո այս ամբողջ հարստությունները պահվի հայ ազգի համար»։

Պարոն Մկրտչյանը դիմել է մշակույթի նախարարությանը,որտեղից պատասխանել են, որ քաղաքապետարանը պիտի տա այդ հարցի լուծումը,քաղաքապետարանից պատասխանել են. «Նպատակահարմար չենք գտնում այդ թանգարանը նվիրատվություն ընդունենք և Երևան քաղաքում տեղադրենք»։

Գրիշա Մկրտչյանը ապրում է հավատով ,որ երբևէ կնոջ անունով թանգարանը տեր կունենա և մարդիկ կկարողանան հիանալ այս աշխատանքներով։