Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցում թունավորվել են վառելիքի հոտից

Հասարակություն
aa26cbb06607463e8140dbeaee9037e9

ԱԻՆ-ը մանրամասներ է հրապարակել երեկ Արմավիրի մարզի Նոր Արտագես գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների թունավորման դեպքի առիթով։

Պարզվել է, որ դասասենյակները տաքացվել են դիզելային վառելիքով աշխատող վառարաններով, ինչի հետևանքով աշակերտների և ուսուցիչների մոտ ծխից առաջացել է ինքնազգացողության վատացում:

17 աշակերտ և 8 ուսուցիչ, դպրոցի բակում, բժշկուհու կողմից ստացել են առաջին բուժօգնություն, իսկ ուսուցչուհիներ` 1963 թ. ծնված Նադյա Քոլոզյանը, 1975 թ. ծնված Նարինե Իվանյանը և աշակերտ` 2001 թ. ծնված Արգամ Հակոբյանը բուժօգնություն ստացել են գյուղի ամբուլատորիայում:

Ըստ դպրոցի տնօրենի ու բժշկուհու` 25 տուժածների առողջական վիճակը բավարար է և հիվանդանոց տեղափոխման կարիք չի զգացվել: