Սիրիայում ՀՀ հյուպատոսը՝ Հրանուշ Հակոբյանի մոտ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս պարոն Կարեն Գրիգորյանին, ով կարճ ժամանակահատվածով գտնվում է Հայաստանում:
Քննարկվեցին Հայաստանում, ինչպես նաև Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների հիմնախնդիրները:
Նախարար Հ. Հակոբյանը տեղեկացրեց, որ Սփյուռքի նախարարությունը, համագործակցելով ՀՀ կառավարության գերատեսչությունների, համահայկական կառույցների հետ՝ փորձում է թեթևացնել սիրիահայերի խնդիրներն ու հոգսերը:
Գլխավոր հյուպատոսը հետաքրքրվեց Հայաստանում սիրիական ուսումնական ծրագրով գործող դպրոցի աշխատանքով և փոխանցեց սիրիահայ համայնքի գոհունակությունը դպրոցի կազմակերպման կապակցությամբ:
Քննարկվեց Սիրիայում ՀՀ քաղաքացիներին անձնագրերը հանձնելիս պետական տուրքից ազատվելու մասին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումը:
Այս մասին հայտնում է Սփյուռքի նախարարությունը։