A
A
Ի՞նչ եղանակ է սպասվում Երեւանում
«Հայհիդրոմետը» հրապարակել է դեկտեմբեր ամսվա կանխատեսումները Երեւանում։
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+2 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +10...+12 աստիճան. ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -10...-12 աստիճան, բարձրադիր մասերում մինչև -7...-9աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-13 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 10...11 աստիճան ): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ: