Բուհը հերքում է
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը պաշտոնապես հերքում է ՀՊՄՀ բանասիրական եւ Երեւանի պետական համալսարանի համանուն ֆակուլտետների միացումը:
Վերջերս լուրեր են շրջանառվել այն մասին, թե իբր ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը պատրատվում են միացնել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետին: Շրջանառվող լուրերի պատճառով ուսանողների շրջանակներում մեծ իրարանցում է սկսվել:
Տեղեկացնում ենք, որ տվյալ լուրերը չեն համապասխանում իրականությանը եւ որեւէ շրջադարձային փոփոխություն չի սպասվում:
ՀՊՄՀ Բանասիրական Ֆակուլտետը հիմնադրվել է 1930թ. Պատմալեզվագրական ֆակուլտետ անվանումով: Հետագայում պատմության ֆակուլտետն առանձնացել է բանասիրականից:
Տարբեր տարիներին ֆակուլտետի դեկաններ են եղել Արշալույս Բաբայանը, Վաղարշակ Քոսյանը, Ավագ Խաչատրյանը, Մարտին Գիլավյանը:
Այժմ ֆակուլտետի դեկանն է բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանը: