Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավագանու նիստում նոր հարկեր

Հասարակություն
94dd11fc175476bd0c59306a15532c3b

Նոյեմբերի 28-ին գումարված հերթական նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին:

Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել «Մեդիքալ Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված` «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու և ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկին:

«Մեդիքալ Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հավատարմագրային կառավարման գործարքի իրականացման դեպքում պարտավորվում է պայմանագրային ամրագրմամբ՝ բժշկական կենտրոնի հիմնական վերանորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացման, այն ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցնելու և բուժ. անձնակազմի վերապատրաստման նպատակով՝ 10 տարվա ընթացքում կատարել շուրջ 2 400 000 000 (երկու միլիարդ չորս հարյուր միլիոն) դրամի ներդրումներ:

Հաշվի առնելով Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև կիրառելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով արմագրված տարբեր տուրքերի համար գոտիավորման սկզբունքը` Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ սահմանել է Երևան քաղաքի վարչական տարածքի 2013թ. տեղական հարկերի և տուրքերի դրույքաչափերը:
Երևանի ավագանին հավանությունէ տվել նաև Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշման նախագծերին:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։