Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաժեշտ տվեցին Սերժ Սարգսյանին

Պաշտոնական
d6a91e5d4c94bced96e01a7bf90936f6

Սերժ Սարգսյանն ավարտել է պաշտոնական այցը Լիբանանի Հանրապետություն: Այսօր Լիբանանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Մինչ այդ, Սերժ Սարգսյանը և Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը առանձնազրույցի ընթացքում ամփոփել են այցի արդյունքները:

Երկու երկրների ղեկավարները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, գոհունակությամբ են խոսել Հայաստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում կայացած բանակցությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք, նախագահների համոզմամբ, զգալիորեն կխթանեն բոլոր ոլորտներում հայ-լիբանանյան համագործակցության հետագա զարգացումն ու կնպաստեն երկու ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը:

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բեյրութից վերադառնում է Երևան: