Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը հավանություն է տվել

Պաշտոնական
dd6b376ca1ca068cdb894df12d641b68

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարությունը հավանություն է տվել հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացված 2013 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարված փոփոխություններին, նախագծի քննարկման արդյունքում կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին։

Բյուջեի նախագծի վերաբերյալ ստացվել է 406 առաջարկություն, որից 67-ն ընդունվել է, 207-ը կարող է օգտագործվել առաջիկա տարիների ընթացքում, իսկ 137-ն ընդունելի չի համարվել։

ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է հավանության արժանացած փոփոխությունների լրամշակված տարբերակն ամփոփաթերթիկի հետ միասին ներկայացնել կառավարության աշխատակազմ, որն էլ կապահովի այդ փաստաթղթերի ներկայացումը ՀՀ Ազգային ժողով (նախագծի քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ)։