«Անիվների վրա»՝ Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)
Դեկտեմբերի 3 - ին հաշմանդամների միջազգային օրը Հայաստանում հաշմանդամները կդիմավորեն առանց էական փոփոխության և բարեփոխման։
Այսօր Հյուսիսային պողոտայում անցկացվեց «Անիվների վրա» խորագիրը կրող ֆլեշ մոբ։ Նպատակը բոլորի համար անարգել միջավայրի ստեղծումն է։
«Եթե առաջիկայում կտրուկ բարեփոխումներ չլինեն մենք կսկսենք քանդել արդեն իսկական պատնեշները։ Ի տարբերություն հարևան երկրներ՝ մենք ունենք որոշակի առաջընթաց, բայց մեզ չեն բավարարում դրանց իրականացման ժամկետները, որոնք շատ դանդաղ են»,- ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։
«Ունիսոն» կազմակերպության IT-ի մասնագետ Դավիթ Բաբայանի կարծիքով
կառոցվող թեքահարթակները բավարար չեն և դրանք կառուցելիս պետք է հետևել միջազգային նորմերին. «Թեքահարթակը պետք է այնպես լինի, որ առանց կողմնակի օգնության հաշմանդամն ինքը օգտվի դրնացից իսկ մեզ մոտ դա բացակայում է» ։
Ֆլեշմոբին մասնակցում էին ոչ միայն սայլակավոր հաշմանդամներ, այլ նաև անվաչմուշկորդներ, հեծանվորդներ, սքեյթբորդիստներ և մանկասայլակներով ծնողներ, ովքեր ցույց էին տալսի, որ թեքահարթակների բացակայությունը անհրաժեշտ է ոչ միայն հաշմանդամներին, այլև հասարակության տարբեր խմբերի ազատ տեղաշարժին։
Միջոցառումն իրականացվում է Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստանի ֆինանսավորմամբ «Բազմազանության խթանում հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում:
Նշենք, որ նման ակցիա կանցկացվի նաեւ Վրաստանում` Հաշմանդամություն ունեցող անձանց ռեգիոնալ ցանցի անդամ վրացական հասարակական կազմաերպությունների կողմից: