Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիասթափված կրկին հեռացան (տեսանյութ)

Հասարակություն
276b2b904c0833c7cea9f3eb7dfc0974

69 հաշմանդամ օդաչուներ արդեն 7 տարի է չեն ստանում իրենց հասանելիք գումարները:

Նրանք այսօր կրկին Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ էին եւ ուզում են հավատալ, որ վերջինս տեղյակ չէ իրենց խնդրին:

«Սահմանադրության գարանտը նախագահն է, մենք էլ եկել ասում ենք ՝ պահպանեք մեր սահմանադրական իրավունքը: Դատարանները չեն պաշտպանում, վարչապետը, թե մնացած բոլորը»,- ասում է «Հաշմանամ Օդաչուներ» ՀԿ նախագահ Դավիթ Դավթյանը։

Նախկին օդաչուների խոսքերով 2003թ Ռոբերտ Քոչարյանի ի հրամանով Հայկական ավիաուղիները վաճառվեց «Արմավիա ընկերությանը», որն էլ որպես իրավահաջորդ չճանաչվեց:

Օդաչուները կասակած չունեն, որ Ռոբերտ Քոչարյանը կանխամտածված է վաճառել ավիաուղիները՝ վերջինիս սնանկացնելու համար

«Ամենամեռած օրը էդ չվերթները բերում էին 500 հազար դոլարի աբառոտ, իսկ լավ օրը մեկ միլիոն 800 հազարի, ո՞նց տվեցիր առանց պարտավորության»,- ասաց օդաչուներից մեկը։

Մոտ մեկ ժամ կանգնելուց հետո հաշմանդամ օդաչուները հիասթափված հեռացան նաեւ Սերժ Սարգսյանի նստավայրի մոտից: