A
A
Վթար. Թափոնաջրերը լցվում են Գեղանուշ գետ
«Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲԸ-ի օգտագործման ներքո գտնվող պոչամբարը սպասարկող խողովակաշարը Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի քաղաքամերձ հատվածում նոյմբերի 30-ին լույս դեկտեմբերի 1-ի գիշերը վնասվել է։
Դրա հետևանքով խողովակաշարով հոսող թափոնաջրերը նշված ճանապարհով սկսել են հոսել և խառնվել Գեղանուշ գետի ջրերին: Հիշեցնենք, որ Գեղանուշ գետը հանդիսանում է Ողջի գետի վտակը:
Դեպքի վայր ժամանած Իրավաբան.net-ի շթղթակցին Բնապահապանական պետական տեսչության Սյունիքի բաժնի պետ Լևոն Պետրոսյանը հայտնել է, որ խողովակների միացման հատվածում թուլացած կոնստրուկցիաների հետևանքով տեղի է ունեցել արտահոսք։
«Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲԸ-ի աշխատակիցները վերացնում են վթարի հետևանքներով անհասկանալի քիմիական բաղադրություն ունեցող ապարախյուսըլ