A
A
Երեխային չարամտորեն չի պահել
Նոյեմբերի 30-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Դերենիկ Մ.-ին, որը նոյեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի մեղադրանքով (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը):
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։